ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երբ «գենդերայինից» օգտվելու կարիք չկա

Երբ «գենդերայինից» օգտվելու կարիք չկա
21.04.2013 | 12:36

Ճիշտն ասած, ոչ հայ այս կնոջ մասին գրելու ցանկությունս առաջացավ, երբ իմ ֆեյսբուքյան էջում, առանց երկար վարանելու, տեղադրեցի նրա նկարը հետևյալ գրառումով. «Երբ կինը խելացի է, անկախ իր արտաքինից, նա արդեն գեղեցիկ է: Անգելա Մերկել`կին, որը Գերմանիայի նման կոպիտ երկրում իր կամքն է թելադրում. նա չի պարտվում, քանզի նա պետական մտածելակերպ ունի»: Եվ, ի զարմանս ինձ, մի րոպե չանցած լայքերի տարափ սկսվեց: ՈՒ ես հասկացա՝ մեր հասարակությունը նմանատիպ կին գործիչների կարիք ունի: Հետաքրքրիր է, իսկ որն է այս հիրավի հաճելի (տեղին է ասել, որ հեչ էլ պարտադիր չէ, որպեսզի կինը ցանկալի և կանանցի լինի` 90-60-90 չափերով) կնոջ հաջողության գառտնիքը: Ռուսական վիքիպեդիայից կցանկանայի մեջբերել ընդամենը Անգելա Մերկելի քաղաքական գործունեության ընդամենը մեկ գնահատական, որը շատ հստակ վկայում է նրա աննախադեպ լինելու մասին. “18 марта 2008 года Ангела Меркель выступила с речью в Кнессете Израиля, которую начала на иврите . Она подчеркнула историческую ответственность Германии перед Израилем. Безопасность еврейского государства входит в интересы Германии и никогда не станет предметом торга. Меркель стала первой женщиной-руководителем иностранного государства, которая была приглашена выступить с речью в израильском Кнессете”.

Հասարակության կյանքում քաղաքական թիմի գործունեությունը հիմնականում պայմանավորված է լիդերի առկայությամբ: Լիդերության հիմնահարցը քաղաքական մտքի պատմության ընթացքում եղել է հետազոտողների ուշադրության կենտրոնում: Բոլոր ժամանակներում էլ քաղաքականության հիմնական հարցերից մեկը անհատի ունեցած դերակատարումն է պատմության մեջ: Բայց երբ այդ դերակատարումը կապվում է կնոջ հետ, այն կրկնակի հետազոտության կարիք ունի: Կան քաղաքականության 2 հակադիր բևեռներ. Անգելա Մերկելի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա երկու բևեռներում էլ շատ ուժեղ է և իր գործունեության ընթացքում անընդհատ տեղափոխվում է մեկ բևեռից մյուսը՝ նայած, թե քաղաքական զարգացումներն ինչ են պահանջում: Առաջին բևեռը բացարձակեցնում է անհատի դերակատարումը պատմական իրադարձությունների և գործընթացների մեջ, իսկ երկրորդ բևեռը հիմնական շեշտը դնում է օբյեկտիվորեն ձևավորված պատմական նախադրյալների վրա, որոնք էլ թելադրում են անհատների վարքագիծը:
Իմ կողմից հավելեմ, որ ամեն անգամ, երբ հետևում եմ այս քաղաքական գործչի շարժ ու ձևին, քաղաքական հարթության մեջ առանց «էքսցեսների» լողալու նրա բացառիկ տաղանդին, հանգում եմ այն եզրակացության, որ Անգելա Մերկելն անհատականություն է, և գենդերային հավասարությունը չէ այն շարժիչ ուժը որը նրան բերեց աշխարհի լավագույն կառավարիչների կոհորտա: Շարժիչ ուժը նրա խելացիությունն է, համեստ կեցվածքը, լայնախոհ պետական մտածելակերպը, որոնց ամբողջությունն էլ նրան յուրահատուկ կանանցիություն ու հմայք է հաղորֆում:
Եվ սա այն եզակի դեպքերից մեկն է, երբուզում եմ ասել՝ ափսոս, որ այս որակների տեր կինը հայուհի չէ:

Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3656

Մեկնաբանություններ