ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ձեզ այդտեղ լավ չե՞ն կերակրում

Ձեզ այդտեղ լավ  չե՞ն կերակրում
25.01.2013 | 01:28

Նախագահական երկրորդ էշելոնի թեկնածուների` Անդրիաս Ղուկասյանի, Վարդան Սեդրակյանի, Արամ Հարությունյանի, Արման Մելիքյանի «վարքաբանությունն» ավելի հետաքրքիր է, քան առաջին` Սարգսյան-Բագրատյան-Հովհաննիսյան, էշելոնինը:
Միանշանակ կարելի է ասել. ընտրությունների «նոու-հաու»-Անդրիասն իրականացրեց իր մարշալ-պլանը. կենդանի պահեց փողոցը, դարձավ ճանաչելի հանրությանը, դեպ իրեն «քաշեց» մնացյալ թեկնածուների ուշադրությունը, որոնք, իհարկե, չէին ցանկանա իրենցով զարդարել ու գովազդել Անդրիասին, այնուհանդերձ, ստիպված եղան դա անելու և «բեք-վոկալ» իրականացնելու:
Երկու էշելոններից որևէ մեկում մենք չենք նշել Պարույր Հայրիկյանի անուն-ազգանունը: Այս խաղում նա աքլոր է: Բուֆեր: Ահա և, «Անդրիաս ընդ հացադուլ» վերջնախաղում նա ճերմակ ձեռնոցներով կհայտնվի Անդրիասի կողքին, փոքր-ինչ կնստի երիտասարդի մոտ ու խիստ նրբագեղ նրան կհանի հացադուլից: Կարծում ենք: Որովհետև ինչ-որ մի կետից սկսած Անդրիասի կիրառած քաղտեխնոլոգիան կարող է և կորցնել իր էֆեկտը և հակառակ էներգետիկան արտածել: Քաղաքական ասպարեզում հայտնված, ինչպես կասեր Վանոն` «սիրուն-լեզվանի» նոր տղային պետք է պահպանել. լավ «հաշվետարներ» միշտ էլ պետք են: Կարծում ենք` դա կանի Պարույրը: Սպասենք:
Ինչ վերաբերում է ոչ անհայտ Նռանը, էլ առավել` Վարդան Սեդրակյանին, վերջիններս հարմարեցված և «նախատեսված» էին այլ խաղի համար, ուր ընտրությունների միանշանակ ֆավորիտը Սերժ Սարգսյանը չէր լինելու: Նրանք ֆորա պետք է ապահովեին մրցակցային թեկնածուի, իսկ իրականում նրա հետևում թաքնվող «ականջների» համար: Ընդ որում, դա լինելու էր բազմաֆունկցիոնալ գործառույթ: Այդպես էլ խաղին չհասած մրցակցային թեկնածուի (պայմանականորեն նրան անվանենք` Գագիկ Ծառուկյան կամ եթե կուզեք` Վարդան Օսկանյան) համար աշխարհաքաղաքական ֆորա և բացահայտ աջակցություն էր լինելու նախ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:
Արամ Հարությունյանին տրվելու էր այդ տարածքի վիրտուալ «շուտի» դերը: Ընդ որում, վերջինս այնքան ու այնպես էր «հարմարեցված» այդ դերին, որ շատ մեծ բացթողում արեց օրերս, ընդ որում` խիստ անիմաստ տեղը. հոկտեմբերի քսանյոթի մեծ սպանդի համար մեղադրեց Վազգեն Սարգսյանին: Քսանյոթի այդ նոր «ընթերցմամբ» խախտելով քաղաքական, էթիկական, մարդկային բոլոր նորմերը, Նուռիկն իր բազմաֆունկցիոնալ կարմիր հատիկներով սրընթաց մտավ տիեզերական ու հոգևոր տարածք, ուր նույն տիեզերքը կարող է հաշիվ, լուրջ հաշիվ պահանջել նրանից` իր գործերին խառնվելու, այդ տարածք` կեղտոտ կոշիկներով ու ոտքերով մուտք գործելու, թափված արյան վրա «գնալու» ու արդեն իսկ իր պարտքերը վճարած հոգուն «ներքև իջեցնելու» համար:
Նուռիկին խաղի մեջ մտցրածները շատ արագ հասկացան, որ նրանից օգուտ չկա` վերջինիս ծառայություններն անիմաստ են, հրահանգեցին` թողնել:
ՈՒ ԿԸՀ-ի առջև կազմակերպելիք նռային պա-դե-դե-ով Նուռը հրաժեշտ կտա բոլորիս: Կարծում ենք` մեկընդմիշտ և վերջնական ազատելով մեզ իրենից:
Ինչ վերաբերում է յուր «ֆիրմեննի նժույգներով» Անդրիասին «այցի գացած» Վարդան Սեդրակյանին, ապա իր դեպքում թաքնված կարման ավելի զորեղ է: Բայց և` արդեն իսկ մամուլում շրջանառվող համադրությունն առ այն, որ նա ժամանակին կանչվել է հարցաքննության նույն քսանյոթի, Նաիրի Հունանյանին իբր «ոգեշնչելու», ինչպես նաև Տիգրան Նաղդալյանի «գործերով», որ երիտասարդների խումբ է ունեցել, որոնց վճարել է` Նիցշե կարդալու համար… կարծես ամեն բան գցում է տեղը:
Բայց այս մասին` հաջորդ դասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ