ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ա՜յ տղա, Պետրո՜ս… կներեք, պիտի գրեի` Կիկո՜ս

Ա՜յ տղա, Պետրո՜ս… կներեք, պիտի գրեի` Կիկո՜ս
28.09.2012 | 13:35

Մինչ ամբոխը, հատկապես ԲՀԿ-ի շարքերը գոռում էին` «արժանի՜ էր, արժանի», նկատի ունենալով Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցության «քլնգոցը» կառավարության, վարչապետի հասցեին, ինչն էլ նույն «շարքերին» ահավոր հեռուն գնացող եզրակացությունների առիթ էր տվել առ այն, որ Սերժ Սարգսյանն «է՜ն ղդար» է ականջալուր ԲՀԿ-ի ձայնին, «է՜ն ղդար» է ուզում, որ վերջինս իրեն սատարի, որ վերցրել ու համարյա վարչապետ է փոխում:
Այն է` նախապատրաստություն է տեսնում ԲՀԿ-ին վեց նախարարություն տալու` վարչապետի պաշտոնով հանդերձ, որպեսզի վարչապետ-ԲՀԿ-ն բոլոր քաղաքական ուժերին դեպ իրեն կանչի, պաշտոններ տա, որ ազգային համաձայնության կառավարություն ստեղծի` անունը Կիկոս, գդակը պոպոզ, վեր ելավ ծառին, ցած ընկավ քարին…
Եվ ուրեմն` մինչ գոռում էին, Սերժ Սարգսյանը համընթաց ԲՀԿ-ի ձեռից վերցրեց գաղափարական, իրավական և հոգևոր հացը ու… տվեց Տիգրան Սարգսյանին:
Գաղտնիք չէ` ԲՀԿ-ն փորձում էր Եվրասիական միության սքեմը, կներեք` մունդիրը զգեալ և Ռուսաստանին ասել, որ մենք ենք էն տղեն, որն իրականության կվերածի Ռուսաստանի Եվրասիական միության իդեա-ֆիքսը:
Իսկ իրական կոնֆիգուրացիան հետևյալն էր. օգոստոսի 8-ին Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ Սերժն առաջարկել է Պուտինին` Հայաստանին տրամադրել երկու միլիարդ դոլար վարկ, որի հինգ միլիոնը կուղղվի նույն ռուսական վարկի մարմանը: Մեկուկես միլիոնի բաշխման առնչությամբ էլ թող առաջիկայում համապատասխան կառույցները բանակցություններ վարեն: Պուտինն ասել է` «Նաչնյոմ պրոցես, պոտոմ պոսմոտրիմ»: «Պոտոմն» էլ, հասկանալի է, Եվրասիական միության, իսկ իրականում Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի ստաբիլ վերաբերմունքն է, օրիենտացիայի պարզորոշումը, որովհետև Ռուսաստանը կոնկրետ առաջարկ չի արել մեզ Եվրասիական միության հաշվով, սակայն ահավոր խանդով է վերաբերվում Հայաստանի ցանկացած արևմտյան քայլին ու գործչին, և ամենօրյա սիրո խոստովանություններ է պահանջում` փիս ամուսնու պես (բա՜, Պետրոս):
Արդեն ասել ենք` այդ «գաղափարական» առաքելությունը Սերժ Սարգսյանը դրեց Տիգրան Սարգսյանի ուսերին. գիտենք` ԱԺ-ում Տիգրանն ասաց, որ մենք ահագին լոյալ ենք Եվրասիական միության նկատմամբ, առաջարկ կանեն, գործիքներ կստեղծեն, ինչպես ասել է հարգարժան Պուտինը, մենք էլ մեր ընդառաջ քայլը կանենք:
Սա՛ է:
Հաջորդիվ, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանին, այսպես ասած, իրավական քարտ-բլանշ տվեց: Մեր տեղեկություններով` կառավարության հայտնի խորհրդակցությունից հետո նա վարչապետին ասել է` նշված նախարարությունների թերությունների հաշվով գնա մինչև վերջ, բոլոր դետալները հանիր ջրի երես, հետո կտեսնենք:
Հասկանալի է, չէ՞, որ Սերժ Սարգսյանը կարող էր քարտ-բլանշը տալ մեկ այլ և ոչ վարչապետի վերահսկիչ ծառայությանը. ստուգողներ մեզանում, Աստված տվել, չի խնայել:

Հասկանալի է, չէ՞, որ Սերժ Սարգսյանի` ԲՀԿ-ին խելքի ու «շուղուլի», իմա` իրատես («դե-ֆակտո» էլ` «չարանենգ ձևով», սիրելի Պետրոս) դարձնելու հանձնարարականը «մե մեշոկ եղ է դրել» ԲՀԿ-ից «քշված» Տիգրան Սարգսյանի թիմի սրտին:
Եվ վերջապես, գիտենք. օլիգարխները ոչ միայն «հացիվ կեցցէն, այլև կազինոիվ»:
Օրերս մեր ընկեր լրագրողներից մեկը պատմեց, որ ամռանը հանգստացել է Մոնակոյում, ուր հանգստանում էր նաև մեր օլիգարխներից մեկը` ընտանիքով-բանով: Նա ականատես էր եղել, թե ինչպես է մեր հարազատ, թանկագին, անմոռաց օլիգարխը հինգ միլիոն թողնում Մոնակոյի խաղատանը:
Չենք կարծում, որ վարչապետի` տեսակի ջրբաժանային միտքը, նախորդ օրը հնչած` «Ես ինձ չեմ համարում ձեր ոլորտի ծառայություններից օգտվողների համախոհը», որոշակի հոգևոր քար էր` դեպ որոշակի բոստաններ նետված:
Վայ թե վարչապետն ասում էր. «Խի՞ եք էդքան փողն ուրիշի կազինոներում կրվում, չե՞ք կարում ձեր կազինոներում, ձեր երկրում կրվեք` նպաստելով երկրի ինքնըստինքյան բարգավաճմանն ու ծավալմանը»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ