ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չլինի՞ մեր օրերում էլ ծառի հետևից մեկն ու մեկը մի անօրինական բան է արել

Չլինի՞ մեր օրերում էլ ծառի հետևից մեկն ու մեկը մի անօրինական բան է արել
19.04.2024 | 09:36

Երևանի քաղաքապետարանի «ծառային հեղափոխության» ծանր հետևանքներից մտահոգվածներին հավանաբար հետաքրքիր կլինի լսել մեկ ու կես դարի վաղեմություն ունեցող այս պատմությունը:

Ասում են, թե տարիներ առաջ, երբ Աբովյան փողոցը դեռ Աստաֆյան էր կոչվում, նրա ողջ երկայնքով բնակիչները բարդիներ էին տնկել: Պիտի որ գեղեցիկ տեսք ունեցած լիներ փողոց- ծառուղին։ Սակայն մի օր Երևանի նահանգապետն իր շքախմբով դուրս է գալիս զբոսնելու այս կողմերում, և բարդիների հետևից կրակում են նրա վրա: Նշանառուն անփորձ էր, վրիպում է: Ահաբեկչին ձերբակալում են։ Միայն թե կատաղած նահանգապետին այդքանը չի գոհացնում, ու նա կարգադրում է կտրել փողոցի բոլոր ծառերը: Կացիններն իսկույն գործի են դրվում, և մի քանի օր անց Աստաֆյանն արդեն անստվեր ու մերկ խճուղի էր:

Հիմա մտածում եմ՝ չլինի՞ մեր օրերում էլ ծառի հետևից մեկն ու մեկը մի անօրինական բան է արել, որի համար ամբողջ զայրույթը կոտրել են կանաչ զանգվածի գլխին:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 3962

Մեկնաբանություններ