ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ասում են...

Ասում են...
12.08.2008 | 00:00

… թե մինչև օգոստոսի 15-ը ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դնելու DVD, ուր ամենայն մանրամասնությամբ և «հյութեղ» բառապաշարով ներկայացվելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի կյանքը՝ «վարագույրից այն կողմ»:
Համապատասխան անձանց մատուցվելիք այդ «սյուժե-անակնկալը» բացահայտում է, թե հատկապես որտեղ, ինչ իրավիճակներում և ում հետ է պարոն Աբրահամյանը ժամանակ առ ժամանակ վերամշակում-սրբագրում իր, այսպես կոչված, մարտավարական ծրագիրը, որն էլ, առանց հապաղման, դրվում է գործողության մեջ:
«Իրավունքը de facto»-ի իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, հիշյալ DVD-ն իսկապես անակնկալ է և այն առումով, որ ամբողջ «պերճանքով» հասարակությանը ներկայացնելու է նաև քաջածանոթ այլ կերպարների:

Դիտվել է՝ 5062

Մեկնաբանություններ