ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղերի բնակիչներին

Հավելյալ 5 միլիոն դրամը կաշա՞ռք է 4 գյուղերի բնակիչներին
29.06.2024 | 14:02

Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարվի մինչև 16 միլիոն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը: Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 5 միլիոն դրամով ավելացվում է 16 միլիոն դրամի գումարը։ Սակայն հետո պարզվեց, որ այդ որոշումը վերաբերում է միայն Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերի բնակիչներին։ Տավուշի մարզի սահմանամերձ այլ գյուղերի բնակիչները տարակուսած են այդ որոշումից, նրանցից շատերը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը յուրատեսակ կաշառք է նշված 4 գյուղերի բնակիչներին, որպեսզի նրանք համակերպվեն սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնման հետ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ