ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
21.01.2014 | 16:23

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 22-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան 1-21, 2-98, Պուշկինի 1-10, Վարդանանց 1-107, Վարդանանց փակուղի, Խանջյան 31/1, Թումանյան 5, 5/1, 9/1, 11/1, 11/2, Արամի 2, Աբովյան 14 համարների, Ադամյան, Բելյակով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ