ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ինչքա՞ն կարելի է ազգին ներշնչել, որ ինքը նվաստացման է ենթարկվում

Հրաչյա ԱՄԻՐՅԱՆ. Ինչքա՞ն կարելի է ազգին ներշնչել, որ ինքը նվաստացման է ենթարկվում
23.09.2013 | 22:45

Նվաստամոլները նորից ակտիվացել են: Նվաստանալ սիրողներն ամեն ինչի մեջ նվաստություն են փնտրում: Բնականաբար գտնում են ու դա սկսում են տարածել, սկսում են ներշնչել մնացածներին: Նախանձելի մեթոդիկությամբ ու համառությամբ: “Պուտինը քմծիծաղով ստորացրեց”: Բացում եմ տեսանյութն ու նայում` ոչ մի քմծիծաղ կամ ստորացուցիչ բան չեմ տեսնում: “Պուտինը չեկավ հայկական եկեղեցու բացմանը և նվաստացրեց”: Տո, ջհանդամին գար ու ջհանդամը թե չեկավ, իրա մուրն իրա գլուխը, միգուցե դրանով իրոք ինչ-որ բան էր ուզում հասկացնել, միգուցե և շատ զբաղված էր (հսկայական պետության ղեկավար է), դուք ինչո՞ւ եք դրանից նվաստացած զգում: “Վերջ, մենք այլևս անկախ չենք, մենք պետություն չունենք”: Ու բազմաթիվ նման բաներ: Լավ, ինչքա՞ն կարելի է ինքնակերությամբ զբաղվել, ինչքա՞ն կարելի է հակազգային ու հակապետական քարոզչություն տանել: Ոգևորելու փոխարեն ինչքա՞ն կարելի է ազգին ներշնչել, որ ինքը թույլ է, անզոր է, ինքը շարունակ նվաստացման է ենթարկվում: Ինչքա՞ն կարելի է հուսահատեցնել: Արժանապատվության գոնե մի նշույլ չկա՞: Ոչ մի ոգևորիչ բան չեք կարո՞ղ գրել: Ոչ մի օրինակելի մարդ, ոչ մի դրական, օրինակելի գործ չեք կարողանո՞ւմ տեսնել: Զզվեցրիք արդեն:

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ