ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Հավատի կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ. Հավատի կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների
19.09.2013 | 12:19

Անարդարությանը բախվելով՝ կոտրվում է հավատը մարդու, երկրի ապագայի, Աստծո հանդեպ: Իսկ հավատի կորուստը կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների՝ սկսած հոգեկան շեղումներից, վերջացրած արտագաղթով: Այդ պատճառով մեծապես կարևորվում են դատական համակարգի բարեփոխումները, ինչի արդյունքում ակնկալվում է մեծացնել քաղաքացիների վստահությունը դատարանների նկատմամբ: Իսկ վստահության պակաս իսկապես կա: Դատարանը կոչված է հավասար հնարավորություններ ապահովելու մեղադրող և պաշտպանող կողմերի համար, այնինչ մեր դատարաններում ոչ միշտ է այդպես լինում: Դատախազության ներկայացրած փաստարկն անհամեմատ մեծ ազդեցություն է ունենում դատարանի վրա, քան փաստաբանինը: Այդ են վկայում փաստաբանների պարբերական բողոքները: Վերջին շրջանում նրանք մի քանի անգամ գործադուլներ արեցին` բարձրացնելով իրենց կարգավիճակին վերաբերող ցավոտ խնդիրներ: Սակայն հանրությանն այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ էին պահանջում, բավարարվեցի՞ն արդյոք նրանց պահանջները: Եթե չբավարարվեցին, ապա ինչո՞ւ չեն շարունակում պայքարն իրենց իրավունքների համար: Ինչո՞ւ են մեր համաքաղաքացիները բողոքում դատարանների անարդար վճիռներից: Տարածված կարծիք կա, թե անարդար վճիռների մեծ մասը կայացվում են դատախազության ճնշման տակ: Այդ դեպքում ինչո՞վ են զբաղվում փաստաբանները, որոնք կոչված են չեզոքացնելու այդ ճնշումները: Գուցե պետք է դատական բարեփոխումների փաթեթում մեծացնել փաստաբաններին ուղղված հատկացումները: Եվ վերջապես. դատական բարեփոխումների արդյունքում որքանո՞վ է մեծացել քաղաքացիների վստահությունը դատախազության և փաստաբանի ինստիտուտի նկատմամբ: Իսկապես լավ հնարավորություն է այսօր ստեղծվել` այս խնդիրները տեղից շարժելու համար, քանի որ թե՛ դատախազությունում, թե՛ փաստաբանների պալատում տեղի է ունեցել ղեկավարության փոփոխություն: Արդարությունը մարդկային ամենասուր պահանջն է:

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ