-
13.04.2023|
10:33
Ինձ շատ հետաքրքիր է. Գյումրու թիվ 21 դպրոցի տնօրենի նկատմամբ ինչու՞ քրեական վարույթ չի հարուցվել:
-
12.04.2023|
23:22
Նախօրեի դեպքերի ֆոնին, իշխանություն կոչվածը բավարարվեց զոհված տղերքի հիշատակը մի րոպե հարգելով միայն։ Հետո խորհրդարանի իշխող կոդլը կպավ իր առօրյա աշխատանքին՝ ասես ոչինչ չէր եղել։
-
12.04.2023|
23:21
Շատ պարզ պատճառով: Երկրում կայունորեն ամրապնդվում է անձի պաշտամունքը, իսկ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ երբ մեկը թքում է մնացածների դեմքին:
-
12.04.2023|
23:20
Դոկտոր Մարկը հայտնի ուռուցքաբան էր: Մի օր նա թռավ մեկ այլ քաղաքում մի կարևոր գիտաժողովի, որտեղ նրան պետք է մրցանակ շնորհեին բժշկության ոլորտում։ Սակայն թռիչքից մեկ ժամ անց վթարային իրավիճակի պատճառով ինքնաթիռը վայրէջք էր կատարել մոտակա օդանավակայանում։ Բժիշկը ստիպված մեքենա վարձեց ու գնաց գիտաժողովի։
-
12.04.2023|
23:19
Երեկվանից Ալիևը խոսում է Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին:
-
12.04.2023|
23:18
Երեկ թշնամական սադրանքի հետևանքով, մենք կորցրել ենք սահմանը պաշտպանող չորս եղբայրների՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան, Նարեկ Սարգսյան, ևս վեցը վիրավոր են, նրանց թվում նաև Սյունիքի հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների ընտանիքներին, և արագ ապաքինում ցանկանում մեր վիրավոր եղբայրներին:
-
12.04.2023|
23:17
*Թշնամին նույնիսկ նոր զավթած տարածքում կանգ առնելու մտադրություն չունի: Կարծում եմ, որ նա միտումնավոր բախում հրահրեց` մեր բանակի օպերատիվության ու սպառազինության մակարդակը գնահատելու և իր հետագա գործողությունները պլանավորելու համար:
-
12.04.2023|
23:11
Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար:
-
12.04.2023|
23:10
Այսօր կրկին Սյունիքի մարզի ՏԵՂ գյուղում էի:
Ցավը, որ զգացի խորն էր ու մեծ:
Ցավ, որի հիմնական մեղավորները ներկայիս գործող իշխանություններն են:
-
12.04.2023|
23:08
Մեծագույն ցավ եմ ապրում նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով այսօր մասնակից դարձան իմ` հերոս Աբգարի հոր դեմ կազմակերպված զազրելի արշավին։ Կատարվածը ցավալի էր, թե՛ իր բնույթով, թե՛ չհասկացվածությամբ, թե՛, ցավոք, ուղղորդմամբ: