ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ադրբեջանը պրոքսի պետություն է՝ ընդդեմ Իրանի և նրա դաշնակիցների

Ադրբեջանը պրոքսի պետություն է՝ ընդդեմ Իրանի և նրա  դաշնակիցների
13.08.2024 | 10:30

Տարածվեց տեղեկություն, թե Իսրայելը Ադրբեջանում իր զինվորական անձնակազմը դուրս բերելու որոշում է կայացրել։ Եվ հանկարծ բոլորը հիշեցին, որ Ադրբեջանը Իսրայելի ռազմական հենակետն է Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով։

Սակայն ինձ համար միակ տարօրինակն այն է, որ շատերը սա որպես ապացույց են սկսել օգտագործել, այնինչ, անկախ այն հանգամանքից, թե այս տեղեկությունը ինչքանով է հենց սկզբնաղբյուրից դուրս եկել, օբյեկտիվ իրականության մեջ Ադրբեջանը Իսրայելի պրոքսի պետություն է ընդդեմ Իրանի և Իրանի դաշնակիցների։ Արցախի օկուպացիան և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակական օկուպացիոն քաղաքականությունը նպատակ ունի ապահովագրել Ադրբեջանին հայկական հնարավոր դիմադրությունից, այլ կերպ ասած, չեզոքացնել հայկական գործոնը, որպեսզի Իսրայելի ռեգիոնալ պրոքսին (Ադրբեջանը) լինի ֆունկցիոնալ և ցանկացած պահի ի վիճակի լինի Իսրայելի համար ապահովել հուսալի պլացդարմ։

Ինչքան Իսրայելի համար գործընթացները անդառնալի լինեն, այնքան հավանականությունը մեծ է, որ ադրբեջանական պրոքսին կդրվի գործունեության մեջ։

Իհարկե, տեղին է նշել, որ Հարավային Կովկասում ստեղծված այս անբարենպաստ և վտանգավոր կոնֆիգուրացիան արդյունքն է նաև 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմի ընթացքում Իրանի կողմից դրսևորված պասիվ վարքագծի։ Անկախ նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կունենային Հայաստանի իշխանությունները, Իրանը կարող էր տարածաշրջանում հայտնված ահաբեկչական խմբավորումների առկայությունը օգտագործել և միջամտել արյունահեղության դադարեցմանը ավելի վաղ փուլերում։

Բայց եղածը եղած է, հիմա մնում է հաղթահարել ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և չեզոքացնել ադրբեջանական պրոքսին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4167

Մեկնաբանություններ