ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե ֆորս- մաժոր չլինի

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Եթե ֆորս- մաժոր չլինի
27.04.2013 | 17:30

Դատելով ամեն ինչից՝ Երևանի ավագանու և քաղաքապետի գալիք ընտրություններում իրական «մրցակցությունը» կծավալվի երրորդ տեղի համար: Առաջին երկու տեղերը նախատեսված են համապատասխանաբար ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համար, չորրորդը, հավանաբար, ՕԵԿ-ին բաժին կհասնի (դա այն դեպքում, եթե ֆորս-մաժոր չլինի), իսկ այ երրորդ տեղում հաստատվելու համար իրար հետ «կմրցեն» «Բարև, Երևանը»,Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը: Մեր ընտրական ավանդույթները թելադրում են, որ գործող իշխանությունը պետք է որոշի, թե ընդդիմադիրներից ում պիտի նախապատվությունը տա՝ ձայների «հաշվարկն» ամփոփելիս: Հավանաբար իշխանությունը կնախընտրի այդ պատվավոր երրորդ տեղում տեսնել այն ուժին, որը գաղափարախոսական և կազմակերպչական առումով ամենաթույլն է, և որին արտերկրից աջակցելու հավանականությունն ամենանվազն է: Այդ չափանիշին առավել համապատասխանող քաղաքական ուժը, թերևս, «Բարև, Երևանն» է: Մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ իշխանությունը պետք է հնարավորինս արագ ավարտի իշխանական բուրգի ձևավորումը, ինչը ենթադրում է, որ բուրգի գագաթը պետք է կազմի իշխանություն-ընդդիմություն ընդհանուր ֆինանսատնտեսական շահերով փոխկապակցված քաղաքական ուժերի դաշինքը, ապա առավել նպատակահարմար կլինի երրորդ տեղը տալ Դաշնակցությանը:

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ