Բագրատ Սրբազանն արեց այն, ինչը ես, դեռևս ապրիլի սկզբներին, առաջարկել էի Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանին` հրաժարվել հոգևոր ծառայությունից և առաջնորդել ժողովրդական շարժում։
Պետք է խոստովանել, որ Բագրատ Սրբազան Առաջնորդին հաջողվել է որակյալ ռեզոնանս առաջացնել, ինչը խոստանում է առավելագույնս կենտրոնացնել կուտակված հասարակական էներգիան կենտրոնական հաճախականության վրա։
Ինչպե՞ս կարելի է, կամ ո՞վ երբևէ կպատկերացներ, որ ՀՀ ԱԺ պատերից ներս պետք է հայտնվեն ինչ-որ ՔՊ և սորոսական աղանդավորականներ, ովքեր փորձում են քանդել մեր նվիրական հավատքը, խարխլել եկեղեցու հեղինակությունը:
2018 թվականից միայն աղետներ է, որ պատուհասել են Հայոց աշխարհը։
Բնական աղետներին հաջորդել են մարդածին աղետները, ու առաջին բանը, որ հիշում ես, Սոդոմ և Գոմոր քաղաքների վրա ուղարկված երկնային պատիժն էր...
Ես սնահավատ չեմ, սակայն այս ապիկար, հողատու, կոռումպացվածների պատճառով բնությունն էլ երես է թեքել Հայաստանից, միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս...
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։