Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ցանկացած ծախս արդարացված է, եթե բանակում դժբախտ պատահարների կանխարգելմանն է ուղղված

Ցանկացած ծախս արդարացված է, եթե բանակում դժբախտ պատահարների կանխարգելմանն է ուղղված
14.04.2024 | 12:08

44-օրյա պատերազմից, կարծես թե, պետք է դասեր քաղած լինեինք, բայց՝ չէ․․․

Այդ պատերազմի ժամանակ մեր տակտիկական սխալներից ճակատագրական էր նաև այն, որ մեր օգնական ուժերը չէին հասնում ռազմի դաշտ, նրանք շարքից դուրս էին գալիս դեռ ճանապարհի կեսից։ Քանի որ մեր մոբը, օգնական ուժերը տեղաշարժվում էին առավելագույնս կենտրոնացված, թշնամուն մնում էր մի բան անել, ընդամենը մեկ ԱԹՍ-ով շարքից հանել մի ավտոբուս, մի «ՈՒրալ», մի «Կամազ» և առաջնագծին զրկել առնվազն 30-40-հոգանոց օգնական ուժից։
Մինչ պատերազմը ես միշտ աղաղակում էի, որ աշխարհը վաղուց է հրաժեշտ տվել այս մեթոդին, որ տրանսպորտային միջոցները այլևս մոբիլ ամենագնացներն են, որոնք տեղափոխում են առավելագույնը հինգ զինծառայող, ընթանում են միմյանց հետևից՝ որոշակի հեռավորությամբ, երբ մեկին խոցեն, մյուսները չտուժեն։ Այդ մեթոդը հատկապես կիրառվել է Իրաքում, Սիրաիայում , Իսրայելում և այլն։
Սա, բնականաբար, ծախսատար է, բայց մեկ անգամ ներդրում ես կատարում և այլևս մինիմալի ես հասցնում մարդկային կորուստները։
Նույնն էլ վերաբերում է անձնակազմը մարտական հերթափոխության տանել-բերելուն։ Մոբիլ ամենագնացներ պետք է լինեն ամեն դիրքի համար, պետք է ապահովեն քիչ թվաքանակով անձնակազմի տեղաշարժ, որպեսզի դժբախտ դեպքերի ժամանակ կորուստը, վնասը մինիմալի հասցվի։
Մարդկային կյանքն առավել թանկ է , ուստի ցանկացած ծախս արդարացված է, եթե այն ուղղված է բանակում դժբախտ պատահարների, դեպքերի կանխարգելմանը։ Իսկ կանխարգելման դեմ ուղղված աշխատանքները պետք է դուրս գան կաղապարված մտածելակերպից , պետք է վերջ դրվի հարթավայրերի, գետերի անցումների, ծանր բեռների տեղափոխման համար նախատեսվածը օգտագործել նեղ կածաններում, կտրուկ շրջադարձերով, կտրուկ վայրէջքներով և վերելքներով ճանապարհների համար:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5457

Մեկնաբանություններ