Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մենք խոր ու համապարփակ գորշ զանգվածի մեջ ենք

Մենք խոր ու համապարփակ գորշ զանգվածի մեջ ենք
23.08.2023 | 07:34

Ոչինչ չի փոխվել 2018-ից ի վեր:

Ո՛չ գեպոլիտիկան, ո՛չ ներհայաստանյան ուժային ռասկլադը,

ո՛չ ընդդիմադիր որոշ շրջանակների՝ նիկոլոսին աջակցելը,

ո՛չ դեսպանատների ինստրուկտաժները,

ո՛չ անգամ դրանց կապավորները,

ո՛չ նիկոլոս-իլհամ կապը,

ո՛չ անգամ առաջինի ընտանքի ճաշացանկը,

ո՛չ անգամ իմ տեքստերի շեշտադրումներն ու որոշ մարդկանց տարակուսանքը, թե էս Ղևոնդյանին ինչի՞ չեն հավաքում-տանեն...

Փոխվել է միայն փողի չափն ու դրա՝ նիկոլոսին, և ոչ միայն նրան, փոխանցելու եղանակները. ծավալը աստղաբաշական է մեծացելը, որը օրինաչափ է, իսկ փոխանցման ձևերը էլ ավելի գրագետ են դարձել:

Խնդալուն գիտե՞ք որն է, որ ՀՀ-ի ամեն հերթական իշխանություն, այս կամ այն ձև, փայ է դառնում Զանգեզուրի պնձամոլիբդենում: Մի օր՝ հավես լինի, էնքան բան պատմեմ՝ ով, ոնց ու ինչ արեց ու անում է մինչև 2018-ը և նրանից հետո:

Անձնական անվտանգության երաշխիքների բացակայության դեպքում հող հանձնելու հին ու «բարի» ուղին պատերազմն է:

Ի դեպ, ես դժվարանամ մեկ այլ պետություն նշել, ուր այսչափ գործակալական ցանցը ներառված է իշխանության ու հանրային ակտիվի մեջ. ավելին՝ էնպես չի, որ նիկոլոսը դրանց բոլորին կարողանում է կառավարել:

Շահառուները տարբեր են՝ նյարդայնացնող, պահանջող, մի մասը՝ ռեալ, մի մասը՝ իմիտացիոն: Չմանրամասնեմ:

Մի խոսքով, մենք խոր ու համապարփակ գորշ զանգվածի մեջ ենք, որից տարբեր շերտեր, ինչպես Կռիլովի հայտնի առակում է ասվում, իրենց վրա են քաշում սայլը: Մի մասը՝ գիտակցաբար, մյուսները՝ անգիտակից:

Ու ամենամեծ խնդիրը ո՞րն է, որ չկա մյուս բևեռը, պետություն պահելու, ռեալ քայլ անելու, մինչև վերջ գնալու բևեռը, իսկ դա ի՞նչ է նշանակում... Լարեք ձեր ուղեղի գորշ բջիջները, ու կհասկանաք:

Կա կոնսենսուս, մնացյալը կապիկություն է:

Էս ա, ու դեռ մի բան էլ ավել:

Իսկ արայիկը շարքային шавка է, ով նիկոլոսի հրահանգով ադրբեջանջիցների մոտ ստուգատես է անցնում, որ դառնա Արցախի наместник:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3276

Մեկնաբանություններ