-
17.06.2012|
01:43
Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և ապստամբների բախումները։ Ընդդիմադիր ուժերի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով սպանվել է ավելի քան 70 մարդ։ Բախումների ու ռազմական գործողությունների մասին հաղորդումներ ստացվում են երկրի ամբողջ տարածքից։
-
17.06.2012|
01:38
Հունաստանում այսօր անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում են 21 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին և կփակվեն 18.00։
-
17.06.2012|
01:33
Եգիպտոսի խոշորագույն քաղաքական շարժման՝ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները քննադատել են խորհրդարանը լուծարելու մասին երկրի զինվորական իշխանության որոշումը և այն անվանել անօրինական։ Շարժման ներկայացուցիչները կարծում են, որ սահմանադրությունը զինվորական խորհրդին նման իրավունք չի վերապահում։
-
17.06.2012|
01:17
Հունիսի 16-ին և 17-ին Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրերն են: Եգիպտացիները ընտրելու են «Մուսուլման եղբայր» Մուհամեդ Մուրսիի և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի միջև:
-
16.06.2012|
01:33
Եգիպտոսում այսօր մեկնարկում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեարկությունը կտևի երկու օր։ Երկրորդ փուլ է անցել երկու թեկնածու՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մոհամմեդ Մուրսին և երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։
-
16.06.2012|
01:27
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հայտարարել է հուլիսին երկու միջուկային ռեակտորների վերագործարկման մասին։ Նշենք, որ նախորդ տարի «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետից հետո բոլոր 50 ատոմային էլեկտրակայանների աշխատանքը դադարեցվել էր։
-
16.06.2012|
01:21
ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն` նարնջագույն հեղափոխության առաջին տիկինը, որ 2011 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 2009-ին ՌԴ-ի հետ գազային պայմանագիրը կնքելիս լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, կարող է ազատ արձակվել:
-
15.06.2012|
17:55
Եգիպտոսի Սահմանադրական գերագույն խորհուրդը չեղյալ է հայտարարել պատգամավորների 1/3-ի ընտրության արդյունքները: Սահմանադրական գերագույն խորհրդի ներկայացուցիչ Մահեր Սամիի կարծիքով` խորհրդարանը պետք է լուծարվի, որովհետև խորհրդի վճիռը վերջնական է և պարտադիր կատարման համար:
-
15.06.2012|
17:45
Հունիսի 14-ին Բիշքեկում աշխատանքներն է սկսել Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի երրորդ լիագումար նիստը:
Կազմակերպությանն անդամակցում են Ղրղզստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Նիստում Ղազախստանը նախագահությունը փոխանցել է Ղրղզստանին:
-
15.06.2012|
16:25
ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ, դեմոկրատ Կառլ Լևինը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ Է արել կրճատել միջուկային զինանոցը: