ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ավարտել է առաքելությունը: ԱՄՆ-ը Պետդեպարտամենտը համանախագահի պաշտոնում եռամյա գործունեության համար շնորհակալություն է հայտնել նրան և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքներում: Նշվել է, որ «ԱՄՆ-ը ամբողջովին նվիրված է մնում իր դերին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` կողմերին աջակցելու և բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծումներ փնտրելու հարցում»: ԱՄՆ-ը Մինսկի խմբում ժամանակավորապես կներկայացնի դեսպան Յան Քելին: