Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Մեծ վնաս հասցվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությանը

Մեծ վնաս հասցվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությանը
25.01.2023 | 07:25

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ տիկինն ընտրվում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ես դեռ ՀՀ ԱԺ պատգամավոր էի և հնարավորություն ունեցա ԱԺ ամբիոնից արտահայտել մասնագիտական կարծիքս սույն տիկնոջ մասնագիտական որակների վերաբերյալ:
Նրան ուղիղ ասացի, որ ինքը չի վայելում մասնագիտական հանրույթի հարգանքը և չունի հեղինակություն, հետևաբար, նրա ընտրության պարագայում, ՀՀ-ն ոչ միայն չի ունենա մարդու իրավունքների իրական պաշտպան, այլև լուրջ ռիսկ կառաջանա հաստատված բարձր նշաձողի անկման համար։


Հատուկ նշեցի նաև, որ, նրա ընտրվելու պարագայում, իշխանությունը կստանա անձնական օգտագործման իրավապաշտպան, իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հեղանակությունը մեծ վնաս կկրի: Փաստորեն, նույնիսկ դա էլ չստացվեց նրա մոտ:
Իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա ապացուցեց, որ ես ճիշտ էի. ինքը չունի հեղինակություն, չի վայելում հարգանք մասնագիտական հանրույթի շրջանում և, որ ամենակարևորն է, ահռելի մեծ վնաս հասցրեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությանը:
Տեսնենք՝ հաջորդն ում են առաջադրելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 15079

Մեկնաբանություններ