Գիտնականները պարզել են, որ չափահաս մարդիկ ժպտում են քառասուն անգամ ավելի քիչ, քան երեխաները:
Ստացվում է, որ ծիծաղն ու ժպիտը ավելի բնորոշ են երեխաներին, քան մեծահասակներին: Ավելին, տարիքի հետ կապված կտրուկ նվազում է ժպիտների քանակը: Միջին հաշվարկներով, եթե երեխան ժպտում է օրական 300 անգամ, ապա չափահասը` միայն 7-11 անգամ:
Սոց-հարցումներին մասնակցածների մի մասը խոստովանել է, որ իրենց ժպիտների մի մասը «կուլ են տալիս» աշխատավայրում`ելնելով իրենց ղեկավարների տրամադրությունից, որոշներն էլ` նրանց հաճոյանալու համար են ժպտում:
Իհարկե, մի շարք «ժպիտներ», որոնք հաճախ փայլում են չափահաս մարդկանց դեմքին`խոսում է նրանց խառնվածքի, բնավորության մասին: Օրինակ, լավատես մարդը օրվա ընթացքում կարող է ժպտալ մինչև 11 անգամ, իսկ հոռետեսները` ոչ ավելի, քան մեկ անգամ:
Մյուս կողմից, բոլոր հարցվածների մեկ քարորդը հաստատել է, որ զգում է դրական հույզեր`տեսնելով շրջապատում գտնվող մարդկանց ժպիտները:
Ամեն հինգերորդ հարցված էլ խոստովանել է, որ իր սեփական երեխայի ժպիտը ստիպում է իրեն զգալ գերագույն երջանկութուն:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ