Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Ամանորի գիշերը նա մեզ արդեն երկնքից էր ժպտում

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Ամանորի գիշերը նա մեզ արդեն երկնքից էր ժպտում
29.12.2012 | 18:21

19 տարի առաջ այս օրը Նա արդեն մեզ հետ չէր: Չնայած վաղուց Ամանորին չէր սպասում, բայց Ամանորի գիշերը Նա մեզ արդեն երկնքից էր ժպտում...
Ինքը շա՜տ ուրիշ էր: Ինքը Մեծ էր: Ինքը Մեծերից էր ու ինքը Մեծի նման պարզ էր, մանկական էր, միամիտ էր: Ինքը Մեծի նման մանկանում էր, անկեղծանում էր, տխրում էր, ուրախանում էր: Ինքն իր վշտի մեջ նույնիսկ Մեծ էր: Ինքն իրենով ազգ էր, ժողովուրդ էր, պետություն էր: Հայաստանով իրեն չգիտեին, իրենով` Հայաստանը գիտեին: Հային իրենով չգիտեին, իրենով` հային գիտեին: Ինքն անընդհատ ուզում էր մեզ «մի խելոք բան ասել, որ մենք չնեղանաք», բայց մենք չէինք լսում: Մենք իրեն մսխում էինք, իրենից վերցնում էինք, իրեն մաշում էինք: Ինքը շա՜տ Մեծի նման գնաց` լուռ, իր կյանքի, իր անցածի, իր տառապանքի հետ, բայց մեզ լույս, լույս ու միայն լույս թողեց: Լույս ու ժպիտ`անըմբռնելի, անմեկնելի ժպիտ՝ ամանորից առաջ:

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ