«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Բազմադեմ ու բազմադիմակ են շուրջբոլորը

Բազմադեմ ու բազմադիմակ են շուրջբոլորը
05.10.2023 | 17:49

Հաճախ, երբ մեծ դժվարությամբ հաջողվում է դիմակազերծել ինչ-որ մեկին, մենք նրա այդ դիմակի տակ, ցավոք, կրկին տեսնում ենք ոչ թե նրա իրական դեմքը, այլ՝ մյուս դիմակը:

Դիմակները կարող են շատ լինել, մեկը մեկից հաջողված, մեկը մեկից գեղեցիկ, նուրբ, շփոթեցնող, խաբող, գերող…

Բայց մենք շուտ չենք զգում, որ դրանք դիմակներ են, որ դրանք հաջողությամբ քողարկում են իրական դեմքը, իրական պատկերը: Զգում ենք, երբ կրկին կարողանում ենք դիմակազերծել` հանել հերթական դիմակը:

Ցավոք` հերթականը:

Բազմատեսք, բազմադեմ, բազմադիմակ են շուրջբոլորը: Դավաճանությունը, կեղծավորությունը, երեսպաշտությունը, հաշվենկատությունը, քծնանքը, ագահությունը, սուտը, խաբկանքն ամենուր են, ամեն տեղ:

Չարությունը, թշնամությունը, դավաճանությունը, խաբեբայությունը, խարդախությունն այնքան են կուտակվել շուրջբոլորը, որ սկսելու են կուլ տալ, խժռել և կործանել ամեն ինչ:

Եվ դրա պտուղները հիմա քաղում ենք բոլորս՝ ազգովի:

Դառը, զզվելի, նողկալի, տհաճ…

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 4241

Մեկնաբանություններ