«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Ցանկացած հասարակություն ոչնչացնելու համար պետք է ոչնչացնել նրա տաբուները

Ցանկացած հասարակություն ոչնչացնելու համար պետք է ոչնչացնել նրա տաբուները
18.08.2023 | 18:28

Ցավոք, «ուռոդներ» մեր հասարակությունում միշտ եղել են ու կան, և նրանք պետք է կրեն իրենց համապատասխան պատիժը։ Բայց նման երևույթները նոր բան չեն, ուղղակի հիմա կա ինտերնետ։

Տեսանյութը դիտողի համար դժվար է էմոցիոնալ պայթյուն չունենալը։ Հենց սրա վրա էլ կատարված են բոլոր հաշվարկները։ Այդ կինը, ամենայն հավանականությամբ, գումարով պատվեր է կատարում։ Ըստ երևույթին, նույնիսկ ծեծն է պատվերի մեջ ներառված եղել։

Հենց հիմա մեզ վրա տեխնոլոգիա են կիրառում։

Նախ՝ վերջ տվեք տեսանյութը տարածելուն։ Ովքեր արդեն տեղադրել են՝ արագ հեռացրեք։ Հետո իմացեք, որ բոլոր հասարակություններում էլ «ուռոդներ» կան։ Տարիներ առաջ Ախթալայում բազմաթիվ ծնողներ, իրենց տղաների ձեռքը բռնած, տանում էին հանքի սեփականատիրոջ մոտ, ով հետո ձերբակալվեց ու կալանավայրում սատկեց։

Փող վճարող լինի, նման առաջարկ միշտ կգտնվի։

Ցանկացած հասարակություն ոչնչացնելու համար պետք է ոչնչացնել նրա տաբուները։ Սա էլ հենց հիմա մեզ հետ անում են մեր իսկ ձեռքերով։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ