Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Մնում է դիմանալ ու դիմադրել

Մնում է դիմանալ ու դիմադրել
17.06.2024 | 07:41

Երբ երկիրդ տրվել է թշնամու քաղաքական հարճերին և հարճորդիներին ոտքի կոխան, քեզ մնում է դիմանալ ու դիմադրել։

Շարունակում եմ պնդել, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը գնալով վերածվելու է կոլաբորացիոնիստներ-պարտիզան ազատագրականներ պայքարի։ Ու ինչքան այդ օրը մոտենա, այնքան ուժերը դառնալու են ավելի ռադիկալ ու թշնամական։ Կոլաբորացիոնիստների կողքին լինելու են Թուրքիան և Ադրբեջանը, իսկ պարտիզան-ազատագրականների կողքին՝ Աստված և նախնիների զորությունը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ