ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Միջոցառումներ, որոնք միտված էին գրքի, ընթերցանության, գիտելիքի քարոզչությանը»

«Միջոցառումներ, որոնք միտված էին գրքի, ընթերցանության, գիտելիքի քարոզչությանը»
09.07.2022 | 14:27

1999-ի հուլիսի 4-ից Հայաստանի ազգային գրադարանը նշում է իր օրը, որի համար հիմք հանդիսացավ տնօրինության որոշումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի հանրապետության կառավարության 1919 թվականի որոշմամբ այն ստացել է գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ:


2004-ից ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության բոլոր գրադարաններում, նաև Սփյուռքում ( հիմա իրավիճակին չեմ տիրապետում ) հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր, այդ հարցի լուծմանը մեծապես նպաստեցին այն ժամանակ Ազգային ժողովում քարոզչությունն իրականացնող Ռուբեն Հովսեփյանը, Ջեմմա Անանյանը, Հրանուշ Հակոբյանը և այլք:


2005-ից, Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 18-ը հռչակվեց Գիրք նվիրելու օր, որն առավել մեծ գործնական տարածում ստացավ 2008-ից՝ ՀԳՄ-ի և նրա նախագահ Լևոն Անանյանի ջանքերով:
2002-ից, ԱՄՆ-ի Գրադարանային ասոցիացիայի հետ քննարկումների արդյունքում, մեզանում ներդրվեց Ազգային գրադարանային շաբաթ միջոցառումների համալիրը, որը դարձյալ համազգային տարածում ստանալու միտում ուներ:
Հայաստանի ազգային գրադարանը սկսեց մեր ժամանակների համար իր բնույթով բացառիկ՝ մշակութային, ապաքաղաքական Հոգևոր Հայրենիք ամսաթերթի լույս ընծայումը, որի թեմատիկ տարածքն ընդգրկում էր ամբողջ գիտական-մշակութային դաշտը: Ցավոք, այսօր այն ոչ ևս է:


Շրջանառության մեջ դրվեց (մեծ ջանքերի շնորհիվ) Ֆրանսիայից բերված Բիբլիոբուսը՝ Շրջիկ գրադարան-գրաբուսը:
Այս և մեր բազմաթիվ այլ նախաձեռնություններ (նախատեսում էինք էպոսագիտության միջազգային կենտրոնի, սրճարան ընթերցասրահի, հայոց գրատպության թանգարանի, ընթերցող երիտասարդ մայրերի երեխաների համար առանձին սենյակի ստեղծում և այլն) և միջոցառումներ միտված էին գրքի, ընթերցանության, գիտելիքի քարոզչությանն ու կիրթ, գրագետ, բանիմաց քաղաքացի դաստիարակելուն, իսկ գրադարանը վերածվել էր հանդիպումների, քննարկումների, բանավեճի շահեկան հավաքատեղի, տեղեկատվական-գիտական ուսումնասիրությունների և վերլուծական կենտրոնի, որն աշխատում էր աշխարհի ազգային գրադարանների, Սփյուռքի համապատասխան կազմակերպությունների հետ՝ դառնալով միջազգային մի շարք միությունների անդամ և վայելելով վստահելի գործընկերոջ վարկանիշ:


Այսքանը համառոտ՝ հանուն ճշմարտության և առաջընթացի, իսկ մնացյալը թողնում եմ ոմանց խղճին և բարոյականությանը:
Վերջում ցանկանում եմ շնորհավորել Մայր գրադարանի իրապես կոչմանը համապատասխանող աշխատակիցներին իրենց տոնական օրվա առթիվ:


Դավիթ Սարգսյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 6976

Մեկնաբանություններ