«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ԿԵՐՏԵԼ ՀՈԳևՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆՅՈՒԹԱԿԱՆԻՑ ԳԵՐԱԴԱՍՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ԿԵՐՏԵԼ ՀՈԳևՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՆՅՈՒԹԱԿԱՆԻՑ ԳԵՐԱԴԱՍՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ
03.12.2010 | 00:00

Նոյեմբերի 28-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 20-ամյա հոբելյանը։ Շնորհավորելու և գնահատելու էին եկել ՀՀ վարչապետը, մշակույթի, կրթության և գիտության փոխնախարարները, պատգամավորներ, օտարերկրյա դեսպաններ, հյուրեր և, իհարկե, նախկին ու ներկա ճեմարանականներ։ ՀՀ ԱԺ-ի «Պատվո մեդալով» պարգևատրվեցին ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, մի շարք ուսուցիչներ: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ վարչապետի հուշամեդալով ու շնորհակալագրերով պարգևատրեց ճեմարանի մանկավարժներին: Վերջիններս պարգևատրվեցին նաև ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարների, Երևանի քաղաքապետի կողմից։
«Հիմնադրման հենց առաջին տարիներին ձևավորվեց մեր կրթօջախի գաղափարախոսությունը. կերտել իսկական քաղաքացի և մտավորական, որը հոգևոր արժեքները գերադասում է նյութական արժեքներից։ Միայն այսպիսի ժողովուրդը կարող է ունենալ և պահել իր ստեղծած անկախությունը։ Այս առումով մենք բարդ պատասխանատվության առջև ենք դնում մեր մատաղ սերնդին, քանզի կարծում ենք, որ բարձր գաղափարախոսությամբ և դրան արժանավայել կրթությամբ միայն նա կարող է կառուցել իր կյանքը և շարունակել անկախ հանրապետության ապագան»,- ասում է Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հիմնադիր տնօրեն ԱՇՈՏ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ։
Շիրակացու անվան ճեմարանն այսօր «Ռաունդ սքվեր» միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ է: Այս ասոցիացիայում ներառված դպրոցներում, բացի հիմնարար գիտելիքներից, սաների մեջ ձևավորվում են նաև մարդասիրական, քաղաքացիական և հոգևոր բարձր արժեքներ: 2010 թ. «Մայքրոսոֆթ» ընկերությունը ճեմարանը ճանաչեց աշխարհի 56 ամենաառաջավոր նորարար դպրոցներից մեկը:
Այսօր ճեմարանում հայաստանցի սաների հետ սովորում են հայ ու օտարազգի աշակերտներ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Իսրայելից, Ավստրիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից և այլն: Ճեմարանում ուսուցիչներն ընտրվում են մրցույթով: 20 տարում ճեմարանը տվել է 1090 շրջանավարտ: Նրանցից շատերն իրենց կրթությունն են շարունակում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական, Հարվարդի, Օքսֆորդի, Քեմբրիջի և նշանավոր այլ համալսարաններում: Մի շարք նախկին ճեմարանականներ այսօր կայացած գիտնականներ են, գործարարներ, քաղաքական գործիչներ:
Ի՞նչ դժվարություններ է հաղթահարել ճեմարանն իր 20-ամյա ճանապարհին։ «Դժվարությունների հաղթահարումը պայքար էր՝ ուղղված անգրագիտության, անարդարության, բացասական երևույթների դեմ՝ հանուն ինքնության պահպանման։ Մեր ամենամեծ նվաճումը մեր սաներն են, կրթօջախի մթնոլորտը, «ճեմարանական» հասկացությունը, որը հոգևոր և բարոյական կապերի խորհրդանիշ է»,- ասում է Ա. Ալիխանյանը։
Գործունեության առաջին տարիներին ճեմարանում ուսուցումը կազմակերպվում էր եռամյա (8-10-րդ դասարաններ), այնուհետև ընդունելություն կազմակերպվեց 7-րդ դասարանից։ Հետագա տարիներին միջին և կրտսեր դպրոցներ, ապա նաև նախակրթարան ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ։ Ճեմարանում դասավանդվում է 30 առարկա, որոնց թվում նաև՝ համաշխարհային մշակույթի պատմություն, սոցիոլոգիա, գյուտարարական ստեղծագործություն, հռետորական արվեստ, հոգեբանություն, ասպետաբանություն, պարարվեստ: ՈՒսումնական գործընթացը տարվում է երկու ուղղությամբ` բնագիտական և հումանիտար:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2582

Մեկնաբանություններ