-
18.10.2020|
10:57
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մարզում վնասվել է 40 առանձնատուն և 2 դպրոց՝ Կութ և Սոթք համայնքներում: Մեծ Մասրիկ համայնքում էլ թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից ոչ միայն ամբողջովին տուն է փլուզվել, այլ նաև գազատարն է վնասվել, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է եղել:
-
17.10.2020|
11:53
Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր:
-
16.10.2020|
23:11
Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին․
-
16.10.2020|
01:37
Բանաստեղծ ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ (ԳԱՐՄԱՐ) հետ զրուցել ենք Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին տիրող տրամադրությունների մասին: Կարեն Մարդանյանն ապրում է Ստավրոպոլի երկրամասի Ստարոմարևկա գյուղում:
-
16.10.2020|
01:25
Գեղանկարիչ ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ անունը ծանոթ է թերևս միայն հայ հասարակության այն խավին, հիմնականում՝ նկարիչներին, ովքեր առնչվում են այսօրվա գեղանկարի ռուսական շուկայի հետ, որտեղ ժամանակակից գրաֆիկայի ոլորտում Վահան Ավագյանը մեծ համարում ունի:
-
16.10.2020|
01:22
Եվ ահա մենք հերթական անգամ քաղում ենք մեր գահավիժող բարեվարքության պտուղները։ «Անկախության հռչակագրի» շեփորումից վարկյաններ անց նորամանուկ հայկական անկախ պետականության քաղաքական, հանրային և մշակութային ընտրանին զինվեց վարդագույն ակնոցով և անտեսեց հարևան սպանդանոց արյունապետության, այն է` Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար վտանգը, բավարարվելով դիվանագիտական խաղարկումներով։
-
16.10.2020|
01:11
Մինչեղեռնյան իրականությունը կամ արևմտահայոց կյանքի համիդյան «սուրի և սովի» ժամանակաշրջանը 20-րդ դարասկզբի պատմաքաղաքական զարգացումների ոճրագործության, ինչու չէ, նաև ոճրաբանության այլ մեթոդաբանություն էր առաջադրելու:
-
16.10.2020|
00:28
Քո «Տոհմածառերի երկրից» ամիսներ առաջ դեռ նոր բաժանված, մի զարմացիր, որ արդեն ապրում էի, այո՛, ապրում էի «Հայրենատների մոլորակում»` այս անգամ գրանցվելով որպես նրա հավատավոր բնակիչ։ Մենակ չեմ, քո ընթերցող հանրության հետ միասին ենք։
-
15.10.2020|
23:33
ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում:
-
14.10.2020|
21:52
Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կսկսվեն՝ հոկտեմբերի 15-ից՝ ֆեյսբուքում գրել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։