«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Երկիրը պիտի զարգանա կարդալով ու կռիվ տալով

Երկիրը պիտի զարգանա կարդալով ու կռիվ տալով
09.06.2024 | 12:47

«Հայրենասիրությունը», գուցե, ոչ միայն կռվի ժամանակ պայքար տալն է, որքան նաև гражданский կյանքում ՀՀ-ում ապրելը, սերունդ կրթելը, քայլեր անելը:

Սա այն բառն է, որի հետ զգույշ է պետք լինել: Այ, դրա համար իմ լսարանում այս բառը չի հնչում, երկրի համար սովորական քաղաքացի-պատասխանատուները, ինչպիսին մեր տղեն՝ արժանապատիվ ու զուսպ հայ Պապյան Կառլենն էր, էս բառը երբեք չէին արտաբերում, միայն գործով ու զուսպ խոսելով: Ինքը ձիգ տղա էր, կամքով ու մտածող: Վերջին անգամ խոսելիս ասաց՝ հետ գամ, երեխեքին իմացածս եմ սովորեցնելու, որ կրենք: 44-ի օրյայի վիրավոր, հազիվ փրկված տղեն, որ ինձ հետ ճապոնացիների պատվի կոդեքսից էր խոսում, «հայրենասիրություն» բառը չէր օգտագործում...

Դու կարող ես կռվի մեջ քեզ փայլուն դրսևորել, հետո՝ կամավոր գնալ, ու քաղաքացիական կյանքում այլ տեղ ապրե՞լ. երկիրը մի քիչ այլ վերաբերմունքի կարքի ունի, հավանաբար:

Ես ձեզ դատավոր չեմ, ես ուղղակի մի քիչ բարձր մտածեցի, երկիրը հողը չի միայն, կենացները, հիշողությունը, երկիրը իրականությունն է, որ պետք է լինի ու զարգանա:

Պիտի զարգանա կարդալով ու կռիվ տալով, այլ ուղի չկա:

Ամեն այլ տեղ դուք գաղթական եք... Սա միշտ հիշեք:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ