Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Թանգարանների ու գրադարանների ֆոնդերը բազմաթիվ նորահայտ նյութերով հարստացնելը դարձել է հաճելի պարտականություն

Թանգարանների ու գրադարանների ֆոնդերը բազմաթիվ նորահայտ նյութերով հարստացնելը դարձել է հաճելի պարտականություն
07.06.2024 | 21:28

Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ, այսօր աշխարհահռչակ երգահանի տուն-թանգարանին հանձնեցի տարբեր աղբյուրներից ձեռք բերված նորահայտ նյութեր, որոնք վերաբերում են մեծանուն հայ երաժշտին:

Վերջին տարիներին հայաստանյան թանգարանների ու գրադարանների ֆոնդերը բազմաթիվ նորահայտ նյութերով հարստացնելը դարձել է հաճելի պարտականություն, ես կասեի նույնիսկ ապրելակերպի կարևոր մի մաս:

Նվիրաբերե´ք ու հարստացրե´ք մեր թանգարանների հավաքածուները:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1779

Մեկնաբանություններ