«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Կորած ու գտնված մի զրույցի պատմություն

Կորած ու գտնված մի զրույցի պատմություն
11.08.2023 | 09:35

Երբ ՍԵՐԻԿԻՍ մասին գրում էի, գտա մի անհայտ կենսագրական-փաստ, որի հեղինակը պատանեկությանս սիրելի գրողներից մեկն էր՝ ՎԱԼՏԵՐ ԱՐԱՄՅԱՆԸ: Այն թող մնա գրքումս, հիմա լռեմ դրա մասին:

Ասեմ, որ, երբ գտա՝ արցունքն աչքերիս եմ կարդացել, այն հոգուս խոր ցավ տվեց:

Կար նաև հիշատակված մի կարճ զրույց, որը տեղի էր ունեցել հեռավոր Մագադանում, աքսորի օրերին՝ ԱՐԱՄՅԱՆԻ ու հայագետ ԿԱՐՈ ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ միջև:

Սիրուն երկխոսություն էր:

Երբ Արամյանը «Ջուռմա» հայտնի նավով հասնում է Մագադան, նույն նավում հանդիպում է ուրվական հիշեցնող մի կնոջ՝ Սերիկ Դավթյանին:

Սկզբում չի ճանաչում:

Ժամանակ անց կրկին հանդիպում է աքսորյալների ճամբարում. այդ մասին հայտնում է

Կ. Մելիք-Օհանջանյանին:

Վերջինիս հետ Սերիկն աշխատել էր Էջմիածնում, լավ էր ճանաչում:

- Այս էլ քանի տարի է, որ նրան չեմ տեսել,- ասաց Մելիք-Օհանջանյանը,- տեսնես առաջվա նման գեղեցի՞կ է...

- Ոչ...,- պատասխանում է Արամյանը,- Նա հիմա գեղեցիկ չէ...

- Ոչինչ, նա միշտ էլ գեղեցիկ կլինի, գեղեցկությունը ցեխով չես ծածկի: Նա շատերին է դուր եկել: Այն ժամանակ նա պարզապես խելացի և գեղեցիկ կին էր, հիմա նրա գեղեցկության վրա կավելանա նաև իմաստնությունը, հիմա նա ուրիշ կլինի...,- պատասխանում է Մելիք-Օհանջանյանը:

...Տարիներ անց, Վալտեր Արամյանը Սերիկին է նվիրում իր պատմվածքներից մեկը, որը տպագրվել է նրա երկու գրքերում («Միթե բոլորը հող դարձան» (Ե., 1970 թ.) և «Վերադարձ» (Ե., 198 3թ.)), իսկ ավելի շուտ, 1966 թ.՝ նույն գործը հրատարակվել էր «Սովետական Հայաստան» թերթում:

Աքսորից հետո սիրելի գրողը այս տողերով է հիշել ՍԵՐԻԿԻՍ. «Եվ հանկարծ մեր առջև հայտնվեց ալեզարդ մազերով, քնքուշ, տարեց մի կին: Ես նրան լավ էի ճանաչում:

Սիրտս լցվեց անցած օրերի մայիսյան հույզով: Ես վաղուցվանից էի ճանաչում այս կնոջը, բայց ճանաչում էի և խորապես հարգում նրան շատ ու շատ առաքինությունների համար: Նա ծանր օրեր շատ ապրեց, բանտեր տեսավ, աքսորներ: Նա հիմա զբաղված է գիտությամբ: Ես նրան լավ եմ ճանաչում, նրան՝ մեր սիրելի Սերիկ Դավթյանին, և խնդրում եմ՝ «...Այդպես էլ կաց մինչև վերջ»:

Նա հասկանում է ինձ, նա էլ մտաբերում է անցյալը...»:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ