Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Երիտասարդական պալատը՝ ինչպես նախկինում

Երիտասարդական պալատը՝ ինչպես նախկինում
17.05.2020 | 12:17

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Երիտասարդական պալատը վերականգնվելու է այնպես, ինչպես որ կար: Տեղեկացնում է goodlookingnews.ru-ը՝ հղում անելով «Փաստ» թերթին:


«Անցած տարվա ամռանը տեղի ունեցած ժողովին հաջորդեցին ուսումնասիրությունները, ի վերջո, եկանք այն հայտարարի, որ Երիտասարդական պալատը պետք է վերականգնվի այնպես, ինչպես կար: Նաև նամակ ենք գրել կառավարությանն ու պետական գույքի կառավարման կոմիտեին: Այնտեղ ներկայացրել ենք այն իրավական հիմքերը, որոնք պետք է ուսումնասիրվեն, որովհետև պայմանագիրը, որով սեփականաշնորհված էր երիտասարդական պալատը, կատարված չէր, և կային բազմաթիվ խախտումներ: Այդ ամենին զուգահեռ՝ սկսեցինք կազմել գծագրեր, և այդ գծագրերի հիման վրա ստեղծեցինք վերականգնման եռաչափ մոդելը»,- ասել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նշելով, որ այս պահին աշխատանքները կարանտինի պատճառով սառեցված են:

Դիտվել է՝ 3184

Մեկնաբանություններ