Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում՝ Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրվելու է Մահաթմա Գանդիի հուշարձանը:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»: Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Երևանի քաղաքապետին ուղղված գրությունը։ Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև մնացած բոլոր ծախսերը հոգալու է հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության