Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Վախճանվել է Երվանդ Մանարյանը

Վախճանվել է Երվանդ Մանարյանը
20.02.2020 | 12:48

96 տարեկանում վախճանվել է ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան Երվանդ Մանարյանը։ Նա նկարահանել է վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան» և այլ ֆիլմերի համար, նկարահանվել է հայտնի ֆիլմերում։


Երվանդ Մանարյանը հիմնել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան։
2003-ին Երվանդ Մանարյանին շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում, 2018-ին՝ ժողովրդական արտիստի կոչում, 2019-ին էլ՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ