Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Անփոփոխ ցուցադրություն, եզակի մասունքներ

Անփոփոխ ցուցադրություն, եզակի մասունքներ
21.01.2020 | 13:29

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում 160 քմ տարածքով ամբողջական վերանորոգումն իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցությամբ և մի շարք բարերարների ու անհատների նվիրատվություններով։ Մոսկվաբնակ հայերի օգնությամբ կառուցվել է Վանի նվիրական անկյունը, որտեղ ցուցադրվում են Ս. Կապուտիկյանի արմատներին վերաբերող եզակի մասունքներ։ Այս մասին բանաստեղծուհուն նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ ասել է տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը: Նշենք, որ Հունվարի 20-ին լրացավ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակը:


Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից 3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է ականավոր բանաստեղծուհին: Թանգարանի հուշային մասը զբաղեցնում է 4-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանի մի մասը: ՈՒշագրավ է, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս:

Լուսանկարի աղբյուրը՝ Վիքիպեդիա

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ