Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Գառնին և Զվարթնոցը՝ նոր տարում

Գառնին և Զվարթնոցը՝ նոր տարում
04.01.2020 | 14:15

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ՊՄՊ ՊՈԱԿ֊ի 2020թ. առաջին օրերի աշխատանքային արդյունքները՝ թվերով:
«Գառնիում» հունվարի մեկին այցելել են 389 մեծահասակ, 61 երեխան: Հունվարի 2-ին ընդհանուր այցելությունները գերազանցել են 1000-֊ը:
«Զվարթնոցում» հունվարի մեկին ունեցել են 159 մեծահասակ, 13 երեխա այցելուներ, հունվարի երկուսին՝133 մեծահասակ, 20 երեխա:

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ