Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

ՀԳՄ նախագահների ստեղծագործությունները

ՀԳՄ նախագահների ստեղծագործությունները
30.11.2019 | 14:01

Հայաստանի Գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում դեկտեմբերի 2-ին կբացվի գրականության ցուցադրություն:
Կներկայացվեն Հայաստանի գրողների միության տարբեր տարիների նախագահների ստեղծագործությունները: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն գրողների միության անդամներ: Մուտքն ազատ է:


ՀԳՄ նախագահներ են եղել՝ Դրաստամատ Սիմոնյան, Նաիրի Զարյան, Ավետիք Իսահակյան, Էդուարդ Թոփչյան, Վարդգես Պետրոսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթևոսյան, Լևոն Անանյան: Ներկայիս նախագահն է Էդվարդ Միլիտոնյանը:

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ