Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

«Օսկարի» ամենաարժանի հավակնորդները

«Օսկարի» ամենաարժանի հավակնորդները
27.11.2019 | 23:56

Փորձագետները նշել են, թե որ ֆիլմերն առավել մեծ հնարավորություն ունեն «Օսկար» կինոմրցանակի արժանանալու 2020-ին: Ըստ Gold Derby կայքի ցանկի՝ կինոմրցանակի գլխավոր հավակնորդը «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» քրեական դրաման է, որը Netflix-ի եթերում կհայտնվի այսօր: Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն:


Երկրորդը այս տարվա ամենից շատ քննարկված ֆիլմերից մեկն է՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը՝ Բրեդ Փիթի և Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ: Երրորդը՝ Նոյ Բաումբակի «Ամուսնական պատմություն» ֆիլմը՝ Սքարլեթ Յոհանսոնի և Ադամ Դրայվերի մասնակցությամբ: Թոդ Ֆիլիպսի մեծ աղմուկ բարձրացրած «Ջոկեր» ֆիլմը հայտնվել է 10-րդ հորիզոնականում:
Լավագույն ռեժիսոր, փորձագետների կարծիքով, կարող են ճանաչվել Մարտին Սկորսեզեն կամ Քվենտին Տարանտինոն:


«Լավագույն կանացի դեր» անվանակարգի հավակնորդների ցանկում առաջատարներն են Ռենե Զելվեգերը («Ջուդի»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») և Սքարլեթ Յոհանսոնը: «Տղամարդու լավագույն դերի» համար կպայքարեն Խոակին Ֆենիքսը, Ռոբերտ դե Նիրոն և Ադամ Դրայվերը:
«Օսկարի» բոլոր հավակնորդներին բոլոր 24 անվանակարգերում կհայտարարեն 2020-ի հունվարի 13-ին, մրցանակաբաշխությունը փետրվարի 9-ին է:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ