Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Տիեզերքն ու վրձինը

Տիեզերքն ու վրձինը
24.11.2019 | 16:01

Տիեզերագնաց-օդաչու Վլադիմիր Ջանիբեկովի, տիեզերագնաց, նկարիչ Ալեքսեյ Լեոնովի, Նիկոլ Ստոթթի, Մարտիրոս Սարյանի, Տիգրան Մանակյանի, Թամարա Տեր-Ղևոնդյանի կտավները ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Ցուցահանդեսը կրում է «Տիեզերքն ու վրձինները. պատկերելով Երկիրը» խորագիրը: Ալեքսեյ Լեոնովը իր զրամանքն է հայտնել, տեսնելով, որ Մարտիրոս Սարյանի կտավների վրա Երկիրն ունի ճիշտ այն տեսքը, ինչպիսին այն տեսնում են տիեզերագնացները Միջազգային տիեզերական կայանից: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, ավիացիայի գեներալ-մայոր Վլադիմիր Ջանիբեկովը: Նա խորհուրդ է տվել պահել ու պահպանել անչափ գեղեցիկ Երկիր մոլորակը, որը բազմաթիվ փորձությունների է ենթարկվում: Ցուցահանդեսը անցկացվում է Unistar Armenia» փառատոնի շրջանակում, որի նպատակներից մեկը տիեզերագնացության ոլորտում նորարարությունները ներկայացնելն է։ Բաց կլինի մինչև հունվարի 26-ը:

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ