Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Աննա Կասյան. «Ինձ հաճելի է ելույթ ունենալ «Արմենիա» փառատոնի շրջանակներում»

Աննա Կասյան. «Ինձ հաճելի է ելույթ ունենալ «Արմենիա» փառատոնի շրջանակներում»
24.09.2019 | 15:56

Աշխարհում մեծ ճանաչում ունեցող սոպրանո, բեզմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Կասյանը հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը նվիրված էր ՀՀ Անկախության 28-ամյակին և անցկացվում էր «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Օպերային դիվան ներկայացրեց արիաներ հայտնի օպերաներից՝ Միմիի արիան Պուչինիի «Բոհեմ» օպերայից, Ջրահարսի արիան Դվորժակի «Ջրահարսը» օպերայից, Ռոզինայի կավատինան «Սևիլյան սափրիչը» օպերայից և այլն։

Երգչուհին, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է, որ առաջին անգամ նվագախմբի հետ ելույթ է ունեցել 2015 թվականին Բեյրութում կայացած «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում։ Երևանում առաջին անգամ է համատեղ հանդես գալիս՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ։ Նա նաև շեշտում է, որ ուրախ է գալ Հայաստան, իր սերը, փորձառությունը փոխանցել հայ ունկնդիրներին, և իրեն առավել հաճելի է ելույթ ունենալ «Արմենիա» անունը կրող փառատոնի շրջանակներում։


Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Միխայիլ Կոկժաևի «Սարդարապատի զանգեր» նախերգանքը, Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» սյուիտը։ Ուշագրավ էր, որ համերգին ներկա էին նաև կոմպոզիտորներ Ալեքսեյ Շորը և Միխայիլ Կոկժաևը, ովքեր ծափահարությունների ներքո բեմ բարձրացան և շնորհակալություն հայտնեցին նվագախմբին՝ իրենց ստեղծագործությունների կատարման, իսկ հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության համար։


«Արմենիա» փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Այսօր՝ 18.00, Արամ Խաչատրյան համերգասրահում փառատոնի շրջանակներում հանդես կգա մեր օրերի լավագույն դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին։

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ