«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Լուսավոր հոգու մանվածք

Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Լուսավոր հոգու մանվածք
04.09.2016 | 11:34

«Ապակե քաղաքը» նոր էր հրատարակել, իր ուրախությունն իր հետ նշում էինք։ Օղին, գինին, մյուս տարատեսակ խմիչքների հետ միասին՝ մեր ջահելության խենթաշար պարիսպը չէին կարողանում փշրել: Պարզ լճի ափին էինք։ Կանաչին փռված սուփրան վայելած, խոսքուզրույցի էինք։ Ո՞վ էր, թե՝ գլխակեր լիճ է, շատերն են խեղդվել։ Հանգիստ վեր ելավ, հանվեց ու նետվեց ջուրը։ Մենք տագնապով ափից հետևում էինք, իսկ ինքը հո չէ՜ր լողում, ճիշտ ու ճիշտ՝ ձուկը ջրում:

Բանաստեղծական նուրբ կածաններով անցած այս լուսավորն ու տաղանդավորը նաև անդավաճան ընկեր էր։ Իր նախարար եղած ժամանակներն էին։ Էջմիածնում, Հովհաննես Հովհաննիսյանի տուն֊թանգարանում հերթական օրն էինք զարդարում։ Քաղաքապետն ինձ խնդրեց, որ իր նախարարության հաշվեկշռում նստած Էջմիածնի տպարանի ներկայանալի շենքը քաղաքին հանձնի։ Ասաց՝ մի պայմանով միայն, որ այնտեղ Խաչիկն է նստելու...
Հրաչ Թամրազյան երկրային այս շքեղությունն այլևս երկնքում է, որտեղ, իհարկե, լույսն ավելացավ, բայց նրա արարումներն այստեղ էլ շարունակելու են շուրջբոլորը սփռել իր լուսավոր հոգու մանվածքը:

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ