ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Խոսք երախտիքի

Խոսք երախտիքի
02.08.2024 | 16:13

Ավարտվեց Հյուսիսային Ամերիկայում՝ Կանադայի Տորոնտո քաղաքում, Նյու-Յորքում և Լոս-Անջելեսում կազմակերպված «Հայրենիք-Սփյուռք գործակցության 10-ամյա ուղին» եռահատորի շնորհանդեսների շարքը։

Աշխատության հերոսները սփյուռքյան կառույցներն ու համայնքներն են, հայ եկեղեցին ու անվանի անհատները, որոնց հետ 10 տարիների ընթացքում հնարավորություն և պատիվ եմ ունեցել գործակցելու՝ իմ թիմակիցների հետ միասին։ Եռահատորյակը Հայրենիք-Սփյուռք գործակցության ճարտարապետության ներկայացումն է, անկյունաքարային արժեքների կարևորումը և հեռանկարների ուրվագծումը։

Գրքերի խորը մեկնությամբ և բազմակողմանի վերլուծությամբ հանդես եկան սփյուռքահայ հայտնի մտավորական-գրողներ Հրանտ Մարգարեանը, Թամարա Հովհաննիսյանը, Խաչիկ Դեդեանը, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների ղեկավարներ, հոգևոր այրեր։ Ձեռնարկներին իրենց հրաշալի կատարումներով ազգային շունչ ու ոգի հաղորդեցին անվանի արվեստագետները։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում հարգարժան բանախոսներին, ելույթ ունեցողներին՝ բարձր գնահատականների համար, սիրելի արվեստագետներին՝ գեղեցիկ կատարումների և աննկարագրելի հույզեր պարգևելու համար։

Խորապես զգացված և շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներից, կատարողներից, կառույցներից, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար։

Անսահման շնորհակալություններս հանդիսատեսին, որոնք չխնայեցին իրենց ժամանակը և սիրով ներկա գտնվեցին շնորհանդեսներին։ Ափեափ լեցուն սրահներում հորդում էին սերն ու ջերմությունը։ Ամենուր տեսա և զգացի Սփյուռքի անհուն կարոտն ու սերը, միաժամանակ՝ մտահոգությունն առ Հայրենիք։

Շնորհակալություն եմ հայտնում նաև այն կառույցներին և կազմակերպություններին, անհատներին, որոնք առանձին ընդունելություններ կազմակերպեցին և քննարեցինք Հայրենիք-Սփյուռք գործակցության հիմնահարցերը։

Իմ թանկագին հայրենակիցներին մաղթում եմ առողջություն և խաղաղ երկինք, իրենց բոլոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացում, ամենայն բարիք։

Խորին երախտագիտությամբ և ջերմ զգացումներով՝

Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարինե ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7455

Մեկնաբանություններ