25.12.2013|
12:55
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, փոխանակ հարց բարձրացնի, թե ի՞նչ կալորիականությամբ գազ են մեզ վաճառում, գոմից ու կնոջը սիրելուց է խոսում: Իսկ իրականում պետք էր հստակ ճշտել՝ ինչո՞ւ է գազն այսքան վատ, այնքան վատ, որ երբեք այսպես չի եղել: Եթե ռուսները մեզ ցածր կալորիականությամբ գազ են վաճառում, նշանակում է մենք առնվազն 30% ավելի ենք վճարում մեր ծախսած գազի դիմաց: