Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հուլիսի 26
Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ ամեն ինչի համար:
Օրհնում եմ Քեզ և գովում Քո փառավոր Անունը:
Սիրով ու խնդությամբ լցրու քո աշխարհը:
Բնավ կարևորություն մի՛ տուր, թե ինչ նեղություններ ես կրել անցյալում:
Մոռացի՛ր-ների՛ր-սիրի՛ր-ու ժպտա՛:
Այնպե՛ս վարվիր ամենքի հետ, ինչպես Ի՛նձ հետ կվարվեիր` սիրո՛վ ու ազնվորե՛ն:
Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են անում, դու երբե՛ք մի փոխիր քո ազնիվ վերաբերմունքը նրանց նկատմամբ: