Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ

Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ
20.07.2024 | 14:46

2018-ի «թավիշը» նաև Հայաստանում բանկային ռեկետը վերացնելու համար էր: Համենայնդեպս, այդպես էր հայտարարվել:

Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում: Ասում էր, որ իրենք ՀՀ հպարտ քաղաքացիներին ազատելու են բանկային գերությունից (նաև՝ արագաչափերից ու տեսախցիկներից): Ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում ունեցանք ճիշտ հակառակ պատկերը:

Փաշինյանը նաև հակաօլիգարխիկ հայտարարություններ էր անում ու խոսում նրանց գերշահույթների մասին: Հիմա մենք ունենք «հեղափոխական» օլիգարխներ, իսկ գերշահույթները բազմապատկվել են:

Մեզանում բանկային ռեկետը հասել է աննախադեպ ծավալների: Տուժում են հպարտ քաղաքացիները, որոնց բաժին են հասել առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների թանկ գները և բանկերին փող մատակարարելու տհաճ պարտականությունները: Շահում են բանկերը, որոնք ամեն ինչից փող են «քերում»: Պատահական չէ, որ այս տարվա 6 ամսվա տվյալներով ՀՀ բանկային ոլորտի զուտ շահույթը կազմել է 172 միլիարդ դրամ կամ ավելի քան 443 միլիոն դոլար: 2023-ին բանկերի շահույթը նույն ժամանակահատվածում եղել 142 միլիարդ դրամ:

Այս տարվա 6 ամսվա բանկային ոլորտի շահույթը եթե համեմատենք հետպատերազմական Հայաստանի, այսինքն՝ 2021 թվականի առաջին կիսամյակում արձանագրվածի հետ, ապա կտեսնենք, որ շահույթն աճել է ավելի քան 4 անգամ (2021-ի առաջին 6 ամսում բանկային ոլորտը 40,6 միլիարդ դրամի շահույթ է ստացել):

Փաստորեն ստացվում է, որ ինչքան ՀՀ-ի համար վատ է եղել, ինչքան փոքրացել են մեր տարածքները, ինչքան Նիկոլ Փաշինյանը հանձնել է Հայաստանի հողերը, դրան զուգահեռ աճել է բանկային ոլորտի շահույթը:

Այստեղ տեղին է հիշել, թե ով է այն գործիքը, որ հա՛մ տարածքներ հանձնելու սևագործ աշխատանքն է կատարում, հա՛մ բանկային ոլորտի ստվերային լոբբինգն իրականացնում: Այդ պաշտոնյանի անունը Մհեր Գրիգորյանն է: Նա ՀՀ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում և սուսիկ-փուսիկ իր դահճական գործն է կատարում: Նա Նիկոլի հանձնարարությամբ Տավուշի տարածքները հանձնելու պայմանավորվածության եկավ: Նրա ստվերային դերակատարմամբ է տեղի ունենում նաև բանկային ռեկետը: Հայ ժողովուրդը պետք է ճանաչի իր բացահայտ ու թաքնված «հերոսներին»:

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 7369

Մեկնաբանություններ