«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արտաքին քաղաքականությունը չափազանց հաշվենկատ հարաբերությունների բարդ օղակ է

Արտաքին քաղաքականությունը չափազանց հաշվենկատ հարաբերությունների բարդ օղակ է
14.07.2024 | 12:44

Արտաքին քաղաքականությունը չի կարելի վարել անձնական ճաշակին, անձնական պատկերացումներին, անձնական շահերին համապատասխան։

Արտաքին քաղաքականությունը չոր, սառը և հաշվետու (սերունդների, ժողովրդի, թիմի և ինքդ քո առաջ) հաշվարկների վրա է, որտեղ որևէ էմոցիա, զգացմունք չի կարող դեր ունենալ։ Հակառակ պարագայում, կործանումը անխուսափելի է։

Արտաքին քաղաքականությունը չափազանց հաշվենկատ հարաբերությունների բարդ օղակ է, որտեղ չեն ներվում սայթաքումները, բացթողումները, սխալները, անգամ՝ ամենամիամիտ թվացող բացթողումները։

Ահա թե ինչպես պետք է գծվի արտաքին քաղաքականության ռազմավարությունը, ընդ որում, տասնյակ տարիների հաշվարկով, ամենահավանական և ամենաանհավանական սցենարները հաշվի առնելով, քայլերի և հակաքայլերի ճշգրիտ հաջորդականությամբ, ազդեցության և հակազդեցության կառավարման մարտավարությամբ և այլն։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4678

Մեկնաբանություններ