Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ և սկզբունքային պայքարի

Պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ և սկզբունքային պայքարի
11.06.2024 | 06:57

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու և վարչապետի պաշտոնից հանելու գործընթացը (իմպիչմենտ) լինելու է հունիսի 17-ին, ժամը 18։30-ին։ Այդ թեմայով նիստ անցկացնելը օրենքի պահանջն է, որը պարտադիր կատարման ենթակա է։

Իսկ ի՞նչ են սպասում մեր հայրենակիցները, և ի՞նչ կլինի իրականում։

ՀՀ Սահմանադրությունն ասում է.

Հոդված 115․1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի մասնակցությունը հունիսի 17-ի նիստին բավարար է (36 պատգամավոր՝ խորհրդարանի 1/3 մասը) վարչապետին անվստահություն հայտնելու համար։

Հոդված 115․2․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Վարչապետին անվստահություն հայտնելու քվեարկությունը, ըստ Սահմանադրության պահանջի, տեղի կունենա հունիսի 19-ին կամ 20-ին։ Վարչապետին հեռացնելու համար անհրաժեշտ է լինելու 107 պատգամավորների առնվազն 54 -ի կողմ ձայնը։

Գրեթե վստահ եմ, որ ՔՊ-ի պատգամավորները չեն գա նիստին կամ գալու դեպքում ցինիկ ելույթներ կունենան և դեմ կքվեարկեն։

Եթե համարենք, որ 36 ընդդիմադիր պատգամավոր կա, ապա վարչապետին հեռացնելու որոշման համար անհրաժեշտ է լինելու 18 ՔՊ-ական պատգամավորի կողմ ձայն, ինչը քիչ հավանական կամ անհավանական է։

Հոդված 115․3․ Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

Նիկոլը ամեն ինչ կանի, որ ՔՊ-ական պատգամավորները բոյկոտեն կամ դեմ քվեարկեն, որ ինքը օրենքով ունենա առնվազն ևս 6 ամիս կառավարելու հնարավորություն։

Հոդված 115․4․ Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Եթե Նիկոլը զգա, որ Քպ-ական պատգամավորները փորձում են փախչել իր վերահսկողությունից և կողմ քվեարկել, երկրում արտակարգ դրություն կհայտարարի, չեմ բացառում, որ Իլհամ Ալիևին կխնդրի հարձակվել մեր դիրքերի վրա, որպեսզի ինքը ռազմական դրություն հայտարարի և այդ կերպ էլի պահպանի իր իշխանությունը։

Ելնելով այս ամենից՝ ես կարծում եմ, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողություն չի ունենա, ուստի Սրբազանի գլխավորությամբ մենք պետք է պատրաստ լինենք ավելի կոշտ և սկզբունքային պայքարի՝ օրենքի ուժով ծնկի բերելու իշխանությանը։

Փոքր ուժերով էլ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2504

Մեկնաբանություններ