Քաղաքական լեզվով և առանց էմոցիա:
Այս կառույցը մեր երկրում վերածվել է այլևս լեգիտիմության և լեգալության հետ խորը խնդիրներ ունեցող և իշխանության անվտանգությունը ապահովող կառույց-գործիքի, որը, բացի ռեպրեսիաներից հանրության նկատմամբ, նաև անցել է իրավական պետության բնութի, սահմանադրական երաշխիքների և Հայ առաքելական եկեղեցու արհամարհմանն ու անտեսմանը՝ հանուն իրեն հանձնարարված իշխանապահպանման:
Այս տեմպերով այս կառույցը, բռնաճնշումների և իրավունքների խորը խախտման պարագայում, մոտ է լեգիտիմորեն հանրության կողմից օրենքից դուրս համարվելուն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Վլադիմիր Մարտիրոսյան