«Հ2»-ով հիացքով լսում էի Իսրայել Հակոբկոխյանի զրույցը, որի խոսքը և պահվածքը շատ ու շատ մտավորականների խոսքի արժեքն ուներ։ Առանց պաթոսի, ավելորդությունների, հանգիստ, խաղաղ, հոգին կեղեքող սրտացավությամբ խոսում էր Հայաստանին սպառնացող վտանգների մասին, որի գերագույն մեղավորը ՔՊ-ական իշխանություններն են ու իրենց անփոխարինելի Պատուհասը։
Եվ ինչպես եզրափակեց նա իր խոսքը.
- Մարդ կարող է առանց ծնողի ապրել,-ասաց մեծագույն մարզիկը,-բայց առանց հայրենիքի նա չի կարող ապրել։
Կարող և անկարող գրչակներ, մտավորական կոչվող լափակերեր, ոչ ու փուչ իշխանավորներ, նիկոլի սիրով տառապող ապուշներ, հայրենիքի կորստյան առջև անտարբերության մատնված հայեր, լսեք իսկական Մարդու, Հայի, Քաղաքացու խոսքը։
ՈՒշքի եկեք...
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ