Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Բազմիցս հանձնված Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի հանձնվելու

Բազմիցս հանձնված Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի հանձնվելու
01.04.2024 | 22:27

«Տիկտոկ»-ի իր էջում հրապարակված տեսանյութում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու, և այդ առումով դա ամենակարևոր բանն է ինձ համար»:

Իրականում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հանձնվել է: Նա առաջին անգամ հանձնվել է, երբ, դրժելով ժողովրդին տված խոստումը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին թաքուն կապիտուլյացիա է ստորագրել։ Հանձնվել է, երբ 2020 թվականի դեկտեմբերին, առանց որևէ կրակոցի, առանց սահմանազատման, Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք է հանձնել Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը հանձնվել է, երբ հրաժարվել է կռվել Սև լճի 30 տոկոսի, սարերի ձյունապատ դիրքերի, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրի համար։ Նիկոլ Փաշինյանը առայժմ վերջին անգամ հանձնվել է, երբ հայտարարել է, որ պետք է Տավուշից 4 գյուղերի տարածքներ հանձնի Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը, հանձնվել ասելով, երևի նկատի ունի իշխանությունից հրաժարվելը, որը նա համառորեն չի ցանկանում։ Սակայն, որքան էլ կառչած լինի իշխանությունից, վաղ թե ուշ գալու է այդ օրը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1257

Մեկնաբանություններ