Գնանք Սալոնիկ ու ինչ-որ հույնի ասենք՝ «թամամ» :
Նա դժվար թե հասկանա: Բայց Հայաստանում ամեն ինչ թամամ է:
Գնանք Գուդերմես ու ինչ-որ չեչենի ասենք՝ «յախշի»: Կհասկանա՞:
Տարիներ շարունակ Հայաստանի զինվորական մասերում գործել է յախշու քրեական ինստիտուտը:
Յութուբում բացեք հունական հարսանիք, հետո՝ վրացական, հետո՝ չեչենական: Հետո բացեք հայկական ու ադրբեջանական հարսանիքներ ու կտեսնեք նույնության մոտեցող նմանություն: Նման են պարեղանակները, նման են շարժումները:
Ես մի անգամ ասել էի, որ այս կոնֆլիկտի պատճառների պատճառը նմանությունն է: Սովետի փլուզումից հետո, կոնֆլիկտը հրահրողները երևի հասկացել էին, որ վրացիների հետ այդքան նման չենք, որ Ղարաբաղի շուրջ ավելի ուժգին կլինի:
ՈՒժգին ու երկար:
ՈՒ գնա՜ա՜ա՜ց:
Չէ՞, մի քանի դոլարի դիմաց ազգայնական խաղացողներ:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ