Ասում են` ոսկեպարցիները դուրս չեն գալու, պահելու են իրենց գյուղը։
Նախ` Ոսկեպարը ոսկեպարցիներինը չի, Երևանն էլ երևանցիներինը չի, Գորիսն էլ գորիսեցիներինը չի։ Բոլորն էլ Հայաստանինն են, ու տեղի ապրողն ընդամենը ապրում է Հայաստանի այդ քաղաքում, գյուղում, ավանում։
Ու Ոսկեպարը ոչ թե Ոսկեպարի ապրողները պիտի պահեն, այլ՝ ՀՀ բանակը։ Իսկ բանակի հրամանները գալիս են Երևանից, ուրեմն Ոսկեպարն էլ, Գորիսն էլ, Սևանն էլ պետք է պահվեն Երևանի այն կետից, որտեղից հրաման է արձակվում։
Ու ամենամեծ սխալն էն է, որ երբ Նիկոլը գնացել էր ոսկեպարցիներին համոզելու, նրան չեն ասում`
այ ընկեր, Ոսկեպարում էս պահին ապրողը չի որոշելու էդ գյուղն ումն ա։ Ոսկեպարի` որպես ՀՀ գյուղի, վրա իրավունք ունի ՀՀ ցանկացած քաղաքացի։
Կասեի՝ ցանկացած հայ, բայց էդ հարցում թեթև վիճարկելու տեղ կա։
Միհրան Միրզոյան